Մատչելիության հղումներ

Չինաստանը 3D հեռուստաալիք է բացում


Չինաստանը բացել է իր առաջին 3D (եռաչափ պատկերով) հեռուստաալիքը, որը առայժմ կգործի որպես փորձնական ալիք։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով Չինաստանի պաշտոնական «Սինխուա» լրատվական գործակալության հաղորդագրությունը, հեռուստաալիքի օպերատորներն են երկրի պետական հեռուստաընկերությունը եւ հինգ տեղական հեռուստակայաններ։

Հեռուստաալիքի պաշտոնական բացումը նախատեսվում է առաջիկա չինական Նոր տարուն։ Անվճար այդ ալիքի հաղորդումները հնարավոր կլինի դիտել 3D եւ HD հեռուստացույցներով։

Նման ծառայություններ արդեն ունեն Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG