Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի բնակչությանը հորդորում են «կենդանի վահան» լինել Կիմ Ջոնգ Ինի համար


Ամանորյա ուղերձում Հյուսիսային Կորեայի կոմունիստական վարչակարգը բնակչությանը հորդորել է «բոլոր միջոցներով եւ հարկ եղած դեպքում կյանքի գնով պաշտպանել երկրի նոր առաջնորդ Կիմ Ջոնգ Ինին»։

Ուղերձում ասվում է, որ բանակը, իշխող կուսակցությունը եւ ժողովուրդը պարտավոր են «կենդանի վահան» լինել հանգուցյալ Կիմ Ջոնգ Իլի ժառանգին պաշտպանելու համար։

Բացի այդ, կոմունիստական վարչակարգը ամանորյա ուղերձում պարտավորություն է ստանձնել լուծել պարենի շարունակական պակասի հարցը եւ երկիրը տանել դեպի բարգավաճում։

Կիմ Ջոնգ Ինը մոտ 30 տարեկան է։ Նա հռչակվել է իշխող Կոմունիստական կուսակցության առաջնորդ եւ 1 միլիոն 200 հազարանոց զինված ուժերի գերագույն հրամանատար։

Նրա հայրը` Կիմ Ջոնգ Իլը, մահացել է անցած տարվա դեկտեմբերի 17-ին։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ երիտասարդ ղեկավարն «այցելել է հրասայլային դիվիզիա եւ ողջունել է զինվորականներին զգոնություն դրսեւորելու եւ թշնամու զորամիավորումների տեղաշարժերին մշտապես հետեւելու համար»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG