Մատչելիության հղումներ

Ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում, ցունամիի վտանգ չկա


Այսօր առավոտյան Ճապոնիայի հարավարեւելյան Իսու կղզիներում մինչեւ 7.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Առայժմ կորուստների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը տեղեկացրել է, որ ցունամիի վտանգ չի սպառնում։

Ճապոնիայի էներգետիկ ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ «Ֆուկուսիմա – Դայիչի» ատոմակայանում որեւէ պատահար տեղի չի ունեցել, իրավիճակը «նորմալ է»։

Անցած տարի Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի եւ ավերիչ ցունամիի պատճառով շուրջ 20,000 մարդ էր զոհվել, երկրի տնտեսությանը հսկայական վնաս էր պատճառվել, իսկ Ֆուկուսիմայի ատոմակայանը հայտնվել էր պայթյունավտանգ վիճակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG