Մատչելիության հղումներ

Կիմ Ջոնգ Ինը հռչակվեց Հյուսիսային Կորեայի գերագույն հրամանատար


Հյուսիսային Կորեան հայտնել է, որ հանգուցյալ ղեկավար Կիմ Ջոնգ Իլի որդին` Կիմ Ջոնգ Ինը, ստանձնել է երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը։

Այդ տեղեկությունը հրապարակել է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը։ Որոշումն ընդունել է Կորեայի աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեն։

Հյուսիսային Կորեայի բանակի զինծառայողների թիվը հասնում է 1 միլիոն 200 հազարի։ Դա աշխարհի մեծությամբ 4-րդ բանակն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG