Մատչելիության հղումներ

Տոնական ծրագիր եւ հրավառություն՝ Երեւանում


Երեւանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին, ժամը 22։30-ից բոլոր երեւանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու տոնական համերգային ծրագրին եւ միասին դիմավորելու Ամանորը։

Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ միջոցառումը կմեկնարկի տոնական եռաչափ գրաֆիկական շոու ծրագրով եւ կշարունակվի հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիների ու համույթների ելույթներով։

Իսկ ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG