Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը զգուշացնում է․ «Այս տարի չի լինելու ավանդական ներողամտությունը»


Հայաստանի ոստիկանությունը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ հրապարակած իր տոնական ուղերձում հայտարարում է, որ «այս տարի չի լինելու ավանդական ներողամտությունը»։

Ոստիկանության կայքէջում զետեղված հայտարարությունում ասված է․ - «Բարձր տրամադրության գրավականը ոչ թե խմիչքն է, այլ մարդկանց, տվյալ դեպքում` երթեւեկության մասնակիցների անվտանգությունն ու ապահովությունը: Ուշադիր եւ զգոն եղեք երթեւեկելիս: Ոստիկանությունը զգուշացնում է, որ տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն, որի նպատակը ոչ թե մի քանի կարգազանցի տուգանելն ու պատժելն է, այլ բոլորի անվտանգության ապահովումը: Ներողամտությունն անհրաժեշտ է, բայց ոչ այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է մարդկանց կյանքին եւ առողջությանը: Այս տարի չի լինելու ավանդական ներողամտությունը»:

Վերջում ոստիկանությունը շնորհավորել է բոլորին տոների առթիվ եւ կոչ արել ոստիկանությանն աջակցել երթեւեկության անվտանգության ապահովման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG