Մատչելիության հղումներ

logo-print

IFJ-ի տվյալներով, անցնող տարում աճել է լրատվամիջոցների զոհված ներկայացուցիչների թիվը


Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) տվյալներով, 2011 թվականին զոհված լրագրողների եւ լրատվական կազմակերպությունների աշխատակիցների թիվը հասել է 106-ի։ 2010 թվականին զոհվել էր 94 լրագրող եւ լրատվամիջոցի աշխատակից։

Կազմակերպության տվյալներով, լրագրողների համար հատկապես վտանգավոր երկրներ են Պակիստանը, Իրաքը եւ Մեքսիկան։ Այդ երկրներից յուրաքանչյուրում տարվա ընթացքում 11 լրագրող է զոհվել։

IFJ-ը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել լրագրողներին ավելի լավ պաշտպանելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG