Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը դիմում է Ֆրանսիայի Սենատին


Ադրբեջանի խորհրդարանը այսօր Ֆրանսիայի Սենատին ուղղված դիմում է ընդունել` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի կապակցությամբ։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` ընդունված փաստաթղթում արտահայտված է Ադրբեջանի անհանգստությունը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անցած շաբաթ ընդունված օրինագծի կապակցությամբ։

«Կոչ ենք անում Ձեզ զգուշորեն մոտենալ այդքան վաղեմի եւ ամբողջությամբ չպարզված պատմական իրադարձություններին։ Անկասկած, եթե ընդունվի նման օրենք, դա կհակասի խոսքի եւ մտքի ազատությանը», - ասված է, մասնավորապես, ադրբեջանցի խորհրդարանականների դիմումում։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, նման օրենքի ընդունումը կասկածի տակ կդնի Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի անկողմնակալությունը։

«Այդ իսկ պատճառով, Ադրբեջանի Միլի մեջլիսի անդամները կոչ են անում Ֆրանսիայի Սենատում իրենց գործընկերներին` այդ հարցի քննարկման ժամանակ լինել ուշադիր եւ նրբանկատ», - ասված է դիմումում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG