Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայում ավարտվեց սուգը


Հյուսիսային Կորեայում ավարտվել է երկրի նախկին առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի մահվան կապակցության հայտարարված 11-օրյա սուգը:

Երկրի առաջնորդ է հռչակվել Կիմ Ջոնգ Իլի որդին` Կիմ Ջոնգ Ունը:

Պաշտոնական Փհենյանը արդեն հավաստել է, որ առաջնորդի փոփոխությամբ պետության քաղաքականությունը չի փոխվելու:

Պաշտպանության պետական կոմիտեն հայտարարել է, թե Հյուսիսային Կորեան երբեք չի համագործակցի «դավաճանների խմբի» հետ, որը, ըստ կոմիտեի, առաջնորդում է Հարավային Կորեայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG