Մատչելիության հղումներ

Իվանիշվիլին հրաժարվում է Ֆրանսիայի քաղաքացիությունից


Վրաց միլիարդատեր, ընդդիմադիր «Վրացական երազանք» շարժման առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվում է Ֆրանսիայի քաղաքացիությունից։ Այդ մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Իվանիշվիլիի մամուլի քարտուղար Նոնա Կանդիաշվիլին։

Մեկ շաբաթ առաջ վրաց մեծահարուստը սեփական նախաձեռնությամբ հրաժարվել էր նաեւ Ռուսաստանի քաղաքացիությունից։

Թբիլիսի քաղաքային դատարանը, մինչդեռ, հրաժարվել է վերականգնել նրա վրացական քաղաքացիությունը, որից նա իշխանությունների որոշմամբ զրկվել է այս տարվա հոկտեմբերին` սեփական կուսակցությունը հիմնելու մտադրության մասին հայտարարելուց տասն օր անց, այլ երկրի քաղաքացի լինելու պատճառաբանությամբ։

Հանձնելով ֆրանսիական անձնագիրը եւս` Իվանիշվիլին կդառնա քաղաքացիություն չունեցող անձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG