Մատչելիության հղումներ

logo-print

Նրանք կարեւոր իրադարձություններից առանձնացում են 2011-ին մանկական եւ թարգմանական գրականության շուրջ 8 տասնյակ գրքերի տպագրությունը:

Դեկտեմբերը դարձավ մրցանակային ամիս, քանի որ «Տարվա լավագույն գիրք» մրցանակներով պարգեւատրվեցին 6 անվանակարգերում: 2011-ին մեծ աշխուժություն է նկատվել գրական դաշտում, իսկ պետական հանձնաժողովը գրականության եւ հրապարակախոսության տարվա մրցանակը շնորհեց բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին` «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» բանաստեղծությունների ժողովածուի համար:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը ներկայացրեց 2011-ի մրցանակաբաշխության անվանակարգերը:

«Պոեզիա, արձակ, հրապարակախոսություն, գրաքննադատություն, դրամատուրգիա եւ մանկական գրականություն: Դրամատուրգիայի անվանակարգում տարվա լավագույն գիրք հայտարարվեց մեր անվանի դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Իմ դասականները» ժողովածուն», - թվարկեց Անանյանը:

Դերասան Ազատ Գասպարյանը ցավով է նշում մեր ժամանակներում թատրոնի ու հանդիսատեսի կապի բացակայությունը: Այնուամենայնիվ, հավելում է, որ ներկայացումներ կան քաղաքի թատրոններում: Թատրոնն իրականում իրոք կարեւոր է, քանի որ հենց թատրոնում ենք ապրում ու սիրահարվում, ասում է դերասանը.

«Ամենակարեւոր շփումը թատրոնից է, եւ, ցավոք սրտի, այդ շփումը դեռ չկա, բայց այսքանով հանդերձ նորից ներկայացումներ կան մայրաքաղաքի թատրոնում: Թատրոնը ե'ւ վտանգավոր է, ե'ւ կարեւոր: Վտանգավոր է, որովհետեւ բոլոր հեղափոխությունները թատրոնից են սկսվել, իսկ կարեւոր է, որովհետեւ դաստիարակվում ենք, ապրում ենք, սիրահարվում ենք թատրոնում», - ասում է դերասանը:

2011-ը հագեցած էր մի շարք մշակութային միջոցառումներով, բացի այդ գրողների միության աշխատանքի համակարգված ժամանակացույցի օգնությամբ, նշել են բոլոր ավանդական միջոցառումներն ու մշակութային տոները: 2011-ի միջոցառումներից մեկին են հրավիրել նաեւ Վրաստանի երիտասարդ գրողներին:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի խոսքերով` այնքան է ամեն ինչ համակարգչային ու էլեկտրոնային դարձել, որ չենք նկատում մեր շրջապատում տեղի ունեցող մի շարք մշակութային արժեքավոր իրադարձություններ:

XS
SM
MD
LG