Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը հայերեն լեզվով ամանորյա ուղերձ է հղել


ԱՄՆ դեսպանը հայերեն լեզվով ամանորյա ուղերձ է հղել
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանը Ջոն Հեֆերնը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ հայ ժողովրդին ուղղված իր ամանորյա ուղերձում խոսում է հայերեն: Սա դեսպանի` հայերենով առաջին ուղերձն է:

«Բարեւ ձեզ, Ամերիկայի ժողովրդի անունից իմ լավագույն մաղթանքները հայ ժողովրդին այս գեղեցիկ տոների առթիվ», - «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված տեսաուղերձում ասել է դեսպանը:

Ջոն Հեֆերնի հղած շնորհավորանքները կիսում է նաեւ նրա կինը` Լիբի Հեֆերնը:

«Ես եւ իմ կինը` Լիբին, ապրում ենք Հայաստանում արդեն 3 ամիս: Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին ջերմ հյուրընկալության համար: Մենք հիացած ենք Հայաստանի բնական եւ պատմական արժեքներով», - ասել է դեսպանը:

ԱՄՆ-ի դեսպանն իր ամանորյա ելույթում նշել է, որ 2012 թվականին լրանում է Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ պաշտոնական հարաբերությունների ու գործընկերության 20 տարին` շեշտելով երկու երկրների երկկողմ հարաբերությունների կարեւորությունը:

«Մեր ընդհանուր նպատակը խաղաղությունն է, բարեկեցությունը, ժողովրդավարությունը եւ անվտանգությունը Հայաստանում եւ տարածաշրջանում», - ասել է դեսպանը:

Ամփոփելով իր կարճ տեսաուղերձը` Ջոն Հեֆերնը փոխանցել է նաեւ Ամերիկայի ժողովրդի մաղթանքները հայաստանցիներին. – «Ամերիկայի ժողովրդի եւ դեսպանության անունից մեր լավագույն մաղթանքները Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ»:

Ջոն Հեֆերնը երեք ամիս է, ինչ Հայաստանում է: Հայաստան գալուն պես Հեֆերնն ասել էր, թե պատրաստվում է հայերեն սովորել: Նոյեմբերին ինտերնետում հրապարակված իր առաջին վիդեոբլոգում նա ողջունեց հայերեն: Հեֆերնն Ամերիկայի առաջին պաշտոնյան է, ով հայ հասարակությանը ներկայացավ իր վիեդոբլոգով` ամեն թողարկման ժամանակ անդրադառնալով տարբեր թեմաների ու խնդիրների: Առաջին թողարկմանը ԱՄՆ դեսպանը խոսել էր Հայաստանի ժողովրդի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու իր նպատակներից, անդրադարձել Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարության համագործակցության կարեւորությանն ու զարգացմանը: Այս ընթացքում Ջոն Հեֆերենը մի քանի անգամ անդրադարձել է 2012 եւ 2013 թվականներին Հայաստանում տեղի ունենալիք համապետական ընտրություններին: Նա հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կաջակցի Հայաստանին առաջիկա համազգային ընտրությունները միջազգային չափորոշիչներին համապատասխան անցկացնելու գործում:

please wait

No media source currently available

0:00 0:02:58 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG