Մատչելիության հղումներ

Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Սարկոզիին


Շարլ Ազնավուրի կեցավայր-թանգարանի բացումը Երեւանում, 7-ը հոկտեմբերի, 2011թ.

Շարլ Ազնավուրի կեցավայր-թանգարանի բացումը Երեւանում, 7-ը հոկտեմբերի, 2011թ.

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` երկրի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ։

Le Figaro պարբերականի փոխանցմամբ` օրինագծի ընդունումից հետո Ազնավուրը նամակ է հղել Սարկոզիին, որում, մասնավորապես, ասված է. - «Դուք տարբեր առիթներով արտահայտվել եք օրենքով ժխտողականության դատապարտման օգտին` արդարացիորեն հիշեցնելով, որ արտահայտվելու ազատությունը պատմության հետ ձեռնածությունների կամ պատմական ապացույցների ժխտման ազատությունը չէ։ Արդեն տասը տարի Ֆրանսիան հպարտության զգացմունքներ է ներշնչում 500 հազար ֆրանսահայերին` դառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը օրենքի ուժ տված առաջին պետությունը աշխարհում։ Այսօր մենք հպարտ ենք, որ մեր Ազգային ժողովը կոչ է անում քրեական պատիժ սահմանել ժխտողականության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG