Մատչելիության հղումներ

Վրաստանցին Ադրբեջանում զոհվել է Սու-25-ի հետ անզգույշ վարվելու պատճառով


Ադրբեջանում ռազմական օդանավի հետ անզգույշ վարվելու հետեւանքով Վրաստանի քաղաքացի է զոհվել։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, «Ադրբեջանի զինված ուժերի N զորամաս գործուղված Վրաստանի քաղաքացի Յուրի Կուլաչկովը զոհվել է անզգուշության հետեւանքով` նրանք քաշել է ռազմական օդանավի շարժիչը»։

Պատահարը տեղի է ունեցել Բաքվի ռազմական օդակայանում` Թաղիեւ ավանում տեղակայված զորամասում։

«Յուրի Կուլաչկովը թռիչքի էր նախապատրաստում Ռազմաօդային ուժերի Սու-25 օդանավը», - հաղորդել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG