Մատչելիության հղումներ

Արաբական լիգայի դիտորդները կայցելեն սիրիական Հոմս քաղաք


Արաբական պետությունների լիգայի դիտորդները նախատեսում են այսօր այցելել Սիրիայի Հոմս քաղաք, որտեղ շարունակվում են բախումները կառավարական ուժերի եւ ցուցարարների միջեւ։

Սիրիացի ընդդիմադիր ակտիվիստների տվյալների համաձայն` երեկ Հոմսում բախումների հետեւանքով առնվազն 20 մարդ է մահացել։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն սիրիական այդ քաղաքում տիրող իրավիճակը անվանել է ծայրահեղ վատ։

Արաբական լիգայի դիտորդների խմբի առաքելության նպատակն է Սիրիայում իրավիճակը ուսումնասիրելուց եւ գնահատելուց հետո ճգնաժամից դուրս գալու միջոցառումներ առաջարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG