Մատչելիության հղումներ

Լավրով. «Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան կարգավորման ջանքերը»


Ռուսաստանը մտադիր է շարունակել ակտիվ ջանքեր գործադրել ԱՊՀ-ի տարածքում հակամարտությունների, առաջին հերթին` Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտությունների քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Աջակցությունը հակամարտությունների եւ ճգնաժամերի կանխարգելմանն ու կարգավորմանը ավանդաբար մեր արտաքին քաղաքական աշխատանքի առաջնահերթությունների թվում է», - ասել է Լավրովը Ռուսաստանի արտաքին քաղաքականության բնագավառում անցնող տարվա արդյունքների ամփոփմանը եւ եկող տարվա առաջնահերթություններին նվիրված հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG