Մատչելիության հղումներ

Կաթոլիկ եւ բողոքական աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը


Տոնածառը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում

Տոնածառը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում

Այսօր կաթոլիկ եւ բողոքական աշխարհը տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։

Դեկտեմբերի 25-ին տասնյակ հազարավոր հավատացյալներ են այցելել Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում, որտեղ Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Բենեդիկտոս 16-րդը՝ աշխարհի շուրջ 1․6 միլիարդ կաթոլիկների հոգեւոր առաջնորդը, տոնական պատարագ է անցկացրել։

Իր քարոզում Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել փորձել հասկանալ Հիսուս Քրիստոսի լույս աշխարհ գալու իրական խորհուրդը եւ բերկրանքը, որը, Կաթոլիկ աշխարհի առաջնորդի խոսքով, անուշադրության է մատնվել տոնակատարության արտաքին փայլի եւ չափազանց կոմերցալիզացման հետեւանքով։

Քրիստոնեության առաջին ժամանակաշրջանում բոլոր եկեղեցիները Սուրբ Ծնունդը տոնել են հունվարի 5-6-ը։ Հայ Առաքելական եկեղեցին հավատարիմ է մնացել այդ ավանդույթին, մինչդեռ 4-րդ դարում Հռոմը որոշել է Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբերի 24-25-ը։ Ինչպես եւ Հայ Առաքելական եկեղեցին` քրիստոնեական արեւմտյան եկեղեցիներն էլ Փրկչի Մկրտությունն ու Աստվածահայտնությունը տոնում են հունվարի 6-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG