Մատչելիության հղումներ

logo-print

Ղազախստանում տեղի ունեցած ցույցերի կապակցությամբ 16 մարդ է ձերբակալվել


Ղազախստանի Ժանաոզեն եւ Շեթպե քաղաքում օրեր առաջ 16 մարդու կյանք խլած բողոքի ցույցերի առնչությամբ այսօր 16 մարդ է ձերբակալվել։

Ղազախստանի Մանգիշթաու շրջանային դատարանի ներկայացուցիչ Նուրսերի Շարիպովը հայտարարել է, որ ձերբակալվածները մասնակցել են «զանգվածային անկարգություններին»։

Նախօրեին՝ դեկտեմբերի 23-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների որոշ մասնակիցներ գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ եւ ստացած են եղել 20,000 թենգե (մոտ 135 դոլար) անկարգություններ հրահրելու համար։

Տեղի ունեցած արյունահեղությունների պատճառով Նազարբաեւը մի քանի պաշտոնյաների ազատել է աշխատանքից, այդ թվում իր փեսային` Թիմուր Կուլիբաեւին, ով երկրի գազի եւ նավթի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունները կառավարող Samruk-Kazyna հոլդինգի ղեկավարն էր:

Ընդդիմադիր աղբյուրների հավաստմամբ` Ժանաոզենում անկարգությունները կազմակերպել էին աշխատավարձից ու աշխատանքային պայմաններից դժգոհ նավթագործները, իսկ իշխանությունների պնդմամբ` երկրում գործող հանցավոր խմբավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG