Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը նամակ է հղել Նիկոլա Սարկոզիին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման կապակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նիկոլա Սարկոզիին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան վերստին ապացուցեց իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին:

«Հայաստանի Հանրապետություն կատարած Ձեր պատմական այցից եւ Երեւանում՝ Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, ինչպես նաեւ Ֆրանսիայի հրապարակում արտասանած Ձեր վճռական խոսքերից ընդամենը երկուսուկես ամիս անց Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրինագծի ընդունումը լավագույն վկայությունն է Ձեր անձնական հանձնառության, հայ-ֆրանսիական ամուր բարեկամությանը Ձեր հավատարմության, մեր տարածաշրջանում բաժանարար գծերի վերացմանն ու ժողովուրդների հաշտեցմանը Ձեր նվիրվածության»,- ասված է Հայաստանի նախագահի նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG