Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ դատարանը մերժեց Տիմոշենկոյի հայցը


Ուկրաինայի վերաքննիչ դատարանը մերժել է երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայցը, որով նա բողոքարկել էր իրեն 7 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Կիեւի Պեչերսկի շրջանի դատարանի վճիռը։

Նախկին վարչապետը դատապարտվել է այս տարվա հոկտեմբերին` Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը կնքելիս պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

Տիմոշենկոյի եւ նրա կողմնակիցների համոզմամբ, սակայն, նախկին վարչապետին իշխանությունները հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG