Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 10 միլիոն է խոստանում «Ալ-Ղաիդա»-ի ֆինանսիստի մասին տեղեկատվության դիմաց


Միացյալ Նահանգները 10 միլիոն դոլար է խոստացել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամ եւ ֆինանսիստ` Իրանում հաստատված Յասին ալ-Սուրիի մասին տեղեկատվություն տրամադրելու համար:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին կից դիվանագիտական անվտանգության բյուրոյի աշխատակից Ռոբերտ Հարթունգը տեղեկացրել է, որ ալ-Սուրին, ով հայտնի է նաեւ Էզեդին Աբդել Ազիզ Խալիլ անվամբ, համարվում է «Ալ-Ղաիդա»-ի համար դրամական միջոցներ հայթայթող առանցքային դերակատարներից մեկը եւ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG