Մատչելիության հղումներ

«Չեխիան կորցրեց ժողովրդավարական արժեքներ կրող առաջամարտիկի»


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 22-ը դեկտեմբերի, 2011թ.

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, 22-ը դեկտեմբերի, 2011թ.

Մեծ թվով երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում հրաժեշտ են տալու ետսոցիալիստական Չեխոսլովակիայի, ապա` Չեխիայի առաջին նախագահ, թատերագիր, այլախոհ եւ իրավապաշտպան Վացլավ Հավելին։

Սգո դրոշներով զարդարված Պրահա են ժամանում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամուսնու` նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ուղեկցությամբ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ

Չեխիա - Վացլավ Հավելի լուսապատկերը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի շենքի պատին, 21-ը դեկտեմբերի, 2011թ.

Չեխիա - Վացլավ Հավելի լուսապատկերը «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանի շենքի պատին, 21-ը դեկտեմբերի, 2011թ.

Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն,
1980-90 թվականներին Հավելի քաղաքական զինակից, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելող գործող եւ նախկին այլ պաշտոնյաներ։

Վացլավ Հավելի դին նախօրեին զինվորական պատիվներով փոխադրել են Պրահայի Ամրոց, որտեղ գտնվում է Չեխիայի նախագահների նստավայրը։

Այսօր Պրահայում հուղարկավորությանը կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը` Ազգային ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը, որի հետ զրույցը տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում։

Շարմազանովն ասաց, որ իր հետ բերել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական նամակը։

«Ես էլ իմ ցավակցական խոսքերը կփոխանցեմ մեր չեխ գործընկերներին, որովհետեւ Չեխիան կորցրել է իրապես հզոր ժողովրդավարական արժեքներ կրող առաջամարտիկի, ով իր ողջ գործունեությունը, ողջ կենսագրությունը ներդրել է հանուն Չեխիայի ազատականացման եւ առհասարակ` հանուն եվրոպական տարածաշրջանում ազատական, ժողովրդավարական արժեքների ամրապնդման։ Այս իմաստով պարոն Հավելի գործունեությունը արժանի է հարգանքի», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը։

Չեխիայում եւ Սլովակիայում սուգ է։ Այս պահին հազարավոր մարդիկ Պրահայում եւ եվրոպական այլ քաղաքներում մոմեր են վառում Վացլավ Հավելի համար։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG