Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը վաղը կլքի Փարիզը


Թուրքիայի դեսպանը վաղը «անորոշ ժամանակով» կլքի Փարիզը` ի նշան Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման դեմ բողոքի։ DPA լրատվական գործակալությանը այդ մասին հայտնել է դեսպանատան խոսնակը։

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ կայանալիք ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կհաստատի դեսպանի հետկանչը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG