Մատչելիության հղումներ

Ի՞նչ պետք է լինի ամանորյա սեղանին


Եթե խորհրդային տարիներին Ամանորին ճոխությունն էր կարեւորվում, ապա այժմ ամանորյա սեղանները ավանդական ուտեստներով են աչքի ընկնում:

Նոր տարին դիմավորելը մեր պատմության մեջ խոր արմատներ ունի: Թե' բնապաշտական ժամանակաշրջանից, թե' քրիստոնեություն ընդունելուց հետո Ամանորին մեր ավանդական սեղանները միշտ առատ են եղել: Տարբեր ժամանակներ է տոնվել Ամանորը` մարտի 21-ը տոնվել է որպես գիշերահավասարի օր, Նոր տարի են տոնել նաեւ օգոստոսի 11-ին`այն համարվել է Բերքի տոն:

Ի՞նչ են դրել ավանդական ուտեստներից ամանորյա տոնական սեղաններին հին ժամանակներում: «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն ասում է. - «Ավանդաբար սեղանին դրվել է շատ մրգեղեն, չրեղեն, չրից պատրաստված կերակրատեսակներ` անուշապուր, մախոխապուր: Սեղանի զարդը եղել է տարեհացը, տոլմաները, իսկ քրիստոնեության ընդունումից հետո` պասուց տոլման»:

Սեդրակ Մամուլյանը բացատրում է, որ ամանորյա սեղաններին դրվող խոզի բուդը հակասնունդ է, քանի որ. - «Կերակրատեսակն ունի կյանք: Էդ խոզի բուդը որ դրեցինք, 4-5 օր նայեցինք, հակասնունդ է արդեն»:

Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը բացատրում է, որ ձմեռային Ամանորը ավելի ընտանեկան է, այդ պատճառով էլ ուտեստները մեծ տեղ են զբաղեցրել ամանորյա սեղանին, քանի որ իրենց շուրջն են հավաքել ընտանիքի բոլոր անդամներին:

Ուտեստների մեջ կարեւոր են նաեւ թխվածքները, որոնք ոչ միայն գեղեցկացնում են տոնական սեղանը, այլեւ գուշակության համար են: Հին ժամանակներում դրանց առաջնային իմաստը հենց գուշակությունն էր, որովհետեւ Ամանորին, ըստ ավանդության, բացվում են աշխարհի բոլոր դռները:

Գոհար Ստեփանյանը բացատրում է, որ երբեմն շատ դժվար է ապացուցել տվյալ ուտեստի ազգային պատկանելիությունը:

Սեդրակ Մամուլյանի հավաստմամբ` հիմնականում հայկական ավանդական կերակրատեսակները պատրաստվել են հացազգիներից ու հատիկավորներից, որոնք ոչնչով չեն զիջում մսամթերքին:

please wait

No media source currently available

0:00 0:07:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG