Մատչելիության հղումներ

Բաղդադում ահաբեկչական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել


Այսօր Բաղդադում ավելի քան 10 պայթյուն է որոտացել, մինչ Իրաքում շարունակվում է շիա եւ սուննի մահմեդականներին ներկայացնող քաղաքական ուժերի միջեւ ծայր առած ճգնաժամը։

Իրաքի առողջապահության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ պայթյուններից 57 մարդ զոհվել է, ավելի քան 170-ը՝ վիրավորվել։

Պայթյունները հիմնականում տեղի են ունեցել շիա մահմեդականների թաղամասերում։

Իրաքի իշխանությունը, որը կազմված է շիա ու սուննի քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, հայտնվել է ճգնաժամային իրավիճակում այն բանից հետո, երբ երկրի սուննի փոխնախագահ Թարեք ալ-Հաշեմիին ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանք է առաջադրվել։

Հաշեմին հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները, իսկ սուննիների աջակցությունը վայելող Իրաքիա կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG