Մատչելիության հղումներ

Հայաստան գազի մատակարարումը կրկին դադարեցվեց


Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որ դեկտեմբերի 22-ին ժամը 14:00-ից «Ղազախ - Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված` ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Գազամատակարարման վերսկսման մասին վրացական կողմը կհայտարարի լրացուցիչ:

«ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին՝ առանց սահմանափակումների:

Հայաստան գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էր նաեւ դեկտեմբերի 16-ին` Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով, եւ վերականգնվել էր անցած կիրակի օրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG