Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիեն հրաժեշտ է տվել Սերժ Սարգսյանին եւ Էդվարդ Նալբանդյանին


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իր լիազորությունները ավարտող Բեռնար Ֆասիեն երեկ Երեւանում հրաժեշտի հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասիեին ակտիվ գործունեության համար: Ֆասիեն վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորը եւս կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասիեին երկարամյա ակտիվ միջնորդական գործունեության համար՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի դերակատարությունը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG