Մատչելիության հղումներ

Հայաստանը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում պահպանում է 46-րդ տեղը


ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 612 միավորով պահպանել է նախորդ ամսվա 46-րդ տեղը:

Իրանը այս ամսվա աղյուսակում մեկ հորիզոնականով նախորդում է Հայաստանին, իսկ Թուրքիան 28-րդ տեղում է: Հարեւան երկրներից Վրաստանը եւ Ադրբեջանը հաջորդում են Հայաստանին` գրավելով, համապատասխանաբար 73-րդ եւ 112-րդ տեղերը:

Հայաստանի հավաքականը լավագույն արդյունքն այս տարի ունեցավ սեպտեմբեր ամսին, երբ 27 հորիզոնականի թռիչքով 71-ից հայտնվեց աղյուսակի 44-րդ տեղում, որը աննախադեպ բարձր տեղ էր Հայաստանի հավաքականի համար:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Նիդերլանդները եւ Գերմանիան:


Կարլեն Ասլանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG