Մատչելիության հղումներ

Գրողների միությունն ու Կինոկենտրոնը ամփոփեցին 2011-ը


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ավարտվող տարում իրենց ղեկավարած կառույցների աշխատանքը այսօր լրագրողների հետ հանդիպումներում ներկայացրեցին Հայաստանի գրողների միության նախագահն ու Ազգային կինոկենտրոնի տնօրենը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ հրատարակվել են 80-ից ավելի գրքեր, տեղի են ունեցել համաժողովներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, քննարկումներ, մրցանակներ են շնորհվել:

Անանյանը հայտարարեց, որ օրերս որոշվել է 2011 թվականի պետական մրցանակը գրականության ասպարեզում շնորհել բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին` «Երբեք չմեռնես» ժողովածուի համար:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը մեկ այլ ասուլիսում ներկայացրեց իրենց կատարած աշխատանքը` նկարահանված ֆիլմերը, հրատարակված գրքերը, «Կինոաշուն» ծրագիրը, մասնակցությունը միջազգային կինոփառատոններին:

Ընդհանուր առմամբ նկարահանվել է երեք տասնյակից ավելի ֆիլմ` պետբյուջեից Կինոկենտրոնին հատկացվող ընդամենը շուրջ 290 միլիոն դրամ (մոտ 600 հազար եվրո) գումարով:

«Դա տասը կամ քսան անգամ ավելի քիչ է, քան, ասենք, Վրաստանինը, եւ մի քանի տասնյակ անգամ քիչ, քան Ուկրաինայինը, Բելառուսինը եւ այլն», - նշեց Գեւորգյանը: - «Ամենաքիչը մերն է, բայց, հավատացեք, եթե դուք լինեք Կաննի շուկայում եւ այդ փառատոններում, կտեսնեք, որ բոլորից շատ ֆիլմեր Հայաստանն է ներկայացնում շուկայում` չհաշված, իհարկե, Ռուսաստանը», - հավելեց Գեւորգ Գեւորգյանը` դա բացատրելով հետեւյալ կերպ. - «Մենք հիմնականում փորձեցինք համատեղ արտադրության գնալ: Մենք հիմա շատ քիչ ենք աջակցում մեր ֆիլմերին. հիմնական մասը տարբեր երկրների, տարբեր ֆոնդերի հետ ֆինանսավորում են գտել»:

Հավելենք, որ Ազգային կինոկենտրոնը արդեն հրատարակել է «Կինոաշխարհ» ամսաթերթի առաջին համարը, որը կոչված է այսուհետ ներկայացնելու հայկական կինոաշխարհի անցուդարձը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG