Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստ է վիզայի շուրջ բանակցություններ սկսել Հայաստանի հետ


Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ Երեւանում, 16-ը նոյեմբերի, 2011թ․

Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ Երեւանում, 16-ը նոյեմբերի, 2011թ․

Եվրոպական միության խորհուրդը երեկ որոշում է ընդունել լիազորել Եվրոպական հանձնաժողովին մուտքի արտոնագրերի՝ վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները Հայաստանի հետ։

«Դա նշանակում է, որ մոտ ապագայում արդեն այդ բանակցությունները կմեկնարկեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։ - «Մեր կողմից բավականին նախապատրաստական աշխատանք է տարվել եւ այսօր մենք պատրաստ ենք վարելու եւ արագ կերպով ավարտելու այս բանակցությունները»։

ԱԳՆ-ի խոսնակը ձեռնպահ մնաց կոնկրետ ժամկետներ նշելուց, սակայն վերահաստատեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքերը այն մասին, որ մյուս տարի այդ բանակցությունները կավարտվեն։

Տիգրան Բալայանը վերստին հիշեցրեց, որ վիզաների դյուրացման համաձայնագիրը վերաբերելու է շուրջ 16 կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում՝ գիտական շրջանակներին, գործարարներին, ուսանողներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG