Մատչելիության հղումներ

Նազարյանի գործով տուժող կողմն ու մեղադրյալները չեն վստահում դատավորին


Լեյտենանտ Արտակ Նազարյան

Լեյտենանտ Արտակ Նազարյան

Արտակ Նազարյանի մահվան գործով այսօրվա դատական նիստին ամբաստանյալներից մեկի պաշտպանը ներկայացրեց դատավորին բացարկ հայտնելու՝ իր միջնորդության հիմնավորումները։

«Նախագահող դատավորը չի դրսեւորել անաչառ վերաբերմունք», - դատարանում հայտարարեց փաստաբան Հրանտ Գեւորգյանը։ - «Հանում է վկաներին առաջադրվող հարցերը, խոչընդոտում է հարցերով պարզաբանել հարցաքննված վկաների ցուցմունքներում եղած հակասությունները»։

Փաստաբան Հրանտ Գեւորգյանը գտնում է, որ դատավոր Սամվել Մարդանյանն իր կողմնակալության պատճառով չի կարող օգնել պարզելու, թե ինչպես է մահացել Արտակ Նազարյանը։

Ըստ պաշտոնական վարկածի, Տավուշի մարզի Մեհրաբներ զորամասի հենակետերից մեկի ավագ, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։

Նազարյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կապիտան Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գեւորգյանի ներկայացրած բացարկի պահանջին միացան նաեւ մյուս մեղադրյալների փաստաբանները, ինչպես նաեւ տուժող կողմը։

Սա դատավորին բացարկ հայտնելու չորրորդ միջնորդությունն է։

Մեղարդող դատախազ Հարություն Հարությունյանը, սակայն, հայտարարեց, թե միջնորդությունը ենթակա է մերժման՝ անհիմն լինելու պատճառով։

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, այս գործը քննող դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց իրեն բացարկ հայտնելու միջնորդությանն անդրադառնալ վաղվա նիստում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG