Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն Պուտինին գրանցեց նախագահի թեկնածու


Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր գրանցել է երկրի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը եկող տարվա մարտի 4-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում։

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից առաջադրված Պուտինը դարձավ ԿԸՀ-ի կողմից պաշտոնապես գրանցված առաջին թեկնածուն նախագահական ընտրություններում։

Առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացրել նաեւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը եւ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG