Մատչելիության հղումներ

Կիեւի վերաքննիչ դատարանը կշարունակի Տիմոշենկոյի բողոքի քննությունը


Կիեւի վերաքննիչ դատարանը այսօր կշարունակի քննել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բողոքը:

Նախկին վարչապետը հոկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազարկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագիրը կնքելիս պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով:

Տիմոշենկոյի եւ նրա կողմնակիցների կարծիքով` վճիռը քաղաքական դրդապատճառներ ուներ:

Դեռեւս անհայտ է` կկարողանա՞ Տիմոշենկոն մասնակցել այսօրվա լսումներին, թե՞`ոչ: Նախորդներից նա բացակայել է վատառողջ լինելու պատճառով:

Նախօրեին ԵՄ - Ուկրաինա գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության առաջնորդները այս գործի հետ կապված իրենց մտահոգություններն են հնչեցրել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG