Մատչելիության հղումներ

ԿԸՀ են ներկայացվել Զյուգանովի եւ Յավլինսկու առաջադրման փաստաթղթերը


Այսօր Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել նախագահական ընտրություններում Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի եւ «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլինսկու թեկնածությունների առաջադրման փաստաթղթերը։

Վաղը լրանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը։

Յավլինսկին, ինչպես նաեւ ինքնաառաջադրված 5 թեկնածուները, որոնց թվում է գործարար Միխայիլ Պրոխորովը, պետք է մինչեւ հունվարի 18-ը ներկայացնեն 2 միլիոն ստորագրություն, որպեսզի ԿԸՀ-ն նրանց գրանցի:

Զյուգանովը եւ Պետդումայում ներկայացված 3 կուսակցությունների թեկնածուները՝ Վլադիմիր Պուտինը, Սերգեյ Միրոնովը, Վլադիմիր Ժիրինովսկին, ստորագրություններ ներկայացնելու կարիք չունեն:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան մարտի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG