Մատչելիության հղումներ

Ֆասիեն անհրաժեշտ է համարում ղարաբաղյան կարգավորման արագացումը


Երեկ Բաքու է ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով տարեվերջին ավարտում է ղարաբաղյան կարգավորման միջնորդի իր առաքելությունը եւ այդ պաշտոնում վերջին այցն է կատարում տարածաշրջան։

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ֆասիեն, մասնավորապես, հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը, երբ մարդիկ Հարավային Կովկասի տարածաշրջանում կապրեն խաղաղության եւ անդորրի մեջ»։

Ֆրանսիացի միջնորդը ասել է, թե իրավիճակի բարելավման համար անհրաժեշտ է արագացնել հակամարտության կարգավորման գործընթացը։

«Տեսնո՞ւմ եք` ինչ է այսօր տեղի ունենում Մերձավոր Արեւելքում։ Հակամարտությունների ձգձգումը հանգեցնում է դրանց լուծումների բարդացմանը», - ընդգծել է Ֆասիեն։

Այցի արդյունքները նա պատրաստվում է ամփոփել ավելի ուշ կայանալիք մամուլի ասուլիսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG