Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում կրկին բողոքի ցույց է անցկացվում


Անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհող ռուս ցուցարանները այսօր կրկին հավաքվել են Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում: Տարբեր գնահատականներով բողոքի ակցիային մոտ 3000 մարդ է մասնակցում: Ցուցարարները արդար ընտրությունների անցկացում են պահանջում:

Ակցիան կազմակերպել է դեկտեմբերի 4-ին կայացած ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Յաբլոկո» կուսակցությունը:

Ռուսաստանի մի քանի այլ քաղաքներում եւս տեղի են ունեցել բողոքի նմանատիպ ակցիաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG