Մատչելիության հղումներ

Զինվորի մի աչքը կուրացրած ենթասպան ձերբակալվել է


Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից հայտնում են, որ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում 2011 թվականի դեկտեմբերի 16-ին Ռազմական ոստիկանության բաժնից ստացված նյութերով նույն օրը հարուցված քրեական գործով, Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական դիրքi չարաշահում եւ իշխանազանցություն) նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ուրբաթ երեկոյան ձերբակալվել է N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը:

Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես հայտնի է, ենթասպա Արմեն Թովմասյանը իր հանձնարարությունները կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում երկաթե շղթայով հարվածել էր 18-ամյա շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանին. հարվածի հետեւանքով կուրացել է զինվորի աջ աչքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG