Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան գազի մատակարարումը


Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը դեկտեմբերի 16-ին ժամը 10:50-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

«ՀայՌուսգազարդ»-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` վրացական ընկերությունը նախատեսում է վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս 1000 մմ մայրուղային գազատարի 67-68-րդ կմ հատվածում:

Վրացական կողմի հավաստմամբ, աշխատանքները կիրականացվեն ամենասեղմ ժամկետներում:

Հայաստանի սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG