Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել ՄԱԿ


Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս 14 անդամներին է ներկայացրել բանաձեւի նոր նախագիծ, որի նպատակն է Սիրիայի իշխանություններին ստիպել դադարեցնել արյունահեղությունը երկրում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի վկայությամբ` տեքստը կոչ է անում վերջ տալ բռնությանը Սիրիայում, որը, ՄԱԿ-ի գնահատականներով, արդեն շուրջ 5 հազար մարդու մահվան պատճառ է դարձել։ Չուրկինը նշել է նաեւ, որ նախագծում պատժամիջոցների մասին ոչինչ ասված չէ։

Հաղորդագրությունների համաձայն` թեեւ արեւմտյան երկրները բավականաչափ կոշտ չեն համարում ներկայացված նախագիծը, այդուհանդերձ, պատրաստ են բանակցել պաշտոնական Մոսկվայի հետ` համաձայնության գալու այնպիսի տեքստի շուրջ, որը կարող է Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Անվտանգության խորհրդի առաջին պարտադիր բանաձեւը դառնալ։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` բանաձեւի շուրջ համաձայնության հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG