Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական բանակցությունների հերթական փուլը` «կառուցողական մթնոլորտում»


Ժնեւում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բանակցություններ կազմակերպող միջնորդները հայտարարել են, թե լարվածության թուլացում է նկատվում վրաց - ռուսական սահմանին, քանի որ նվազել են այնտեղ արձանագրվող միջադեպերը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Անտի Տուրունեն նաեւ նշել է, թե 2008 թվականի ռուս - վրացական պատերազմից հետո Ժնեւում կայացած բանակցությունների 18-րդ ռաունդն արդեն անցել է կառուցողական մթնոլորտում, ինչը լավ հիմք է երկկողմ վստահության ամրապնդման համար:

Ռուս - վրացական լարվածության թուլացման ուղղությամբ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ շուրջ մեկ ամիս առաջ, երբ պաշտոնական Թբիլիսին համաձայնություն տվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG