Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքից վերադառնում են ամերիկացի վերջին զինվորները


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ողջունել է Իրաքից հայրենիք վերադարձող ամերիկացի վերջին զինվորներին:

Ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինա նահանգնում գտնվող «Ֆորթ Բրագ» ռազմակայանում` Օբաման, մասնավորապես, նշել է, թե «սա Միացյալ Նահանգների ու ամերիկյան ռազմուժի համար պատմական պահ է»:

Պաշտոնական Վաշինգտոնը պարտավորվել է մինչեւ այս տարվա վերջ Իրաքից դուրս բերել իր բանակը:

Մոտ 9 տարի առաջ` 2003 թվականի մարտին ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ռազմական արշավ սկսեցին Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնի դեմ:

Անցած տարիների ընթացքում Իրաքում զոհվել են ավելի քան 4 հազար 500 ամերիկացի զինծառայողներ, Իրաքյան պատերազմը ԱՄՆ-ի բյուջեին արժեցել է շուրջ մեկ տրիլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG