Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը պահանջում է քաղաքական գնահատական տալ մարզպետի արարքին


Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հատուկ քննչական ծառայության որոշման վերաբերյալ, որով կարճվեց գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ հարուցված գործը` պահանջելով քաղաքական գնահատական տալ մարզպետի արարքին:

«Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի եւ տղամարդուն, առավելեւս` նրա զբաղեցրած պաշտոնական դիրքին անհարիր է համարում Սուրեն Խաչատրյանի արարքը եւ անկախ նրանից, որ քրեական գործը կարճվել է, իշխանություններից պահանջում է քաղաքական գնահատական տալ ՀՀԿ անդամ մարզպետին, որից պետք է բխեն առնվազն վարչական հետեւանքներ՝ պաշտոնանկության ձեւով», - ասված է «Ժառանգության» տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն գործը կարճել էր` հիմնավորելով, որ մարզպետի արարքում «ծեծի» հատկանիշներ չկան, մարզպետը մեկ անգամ է ապտակել կնոջը, իսկ դա ծեծ չի որակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG