Մատչելիության հղումներ

Լիեժում հարձակման զոհերի թիվը հասել է 4-ի, կան 100-ից ավելի վիրավորներ


Բելգիայի արեւելյան Լիեժ քաղաքում ձեռքի նռնակներով հարձակման եւ հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4-ի, ավելի քան 100 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ:

Հարձակվողը երեկ մի քանի նռնակ էր նետել քաղաքի կենտրոնական հրապարակի ավտոբուսի կանգառի վրա, այնուհետեւ կրակ բացել մոտակա շուկայի ուղղությամբ, որից հետո մահացել է. Լիեժի դատախազը լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռեւս պարզ չէ` նա ինքնասպա՞ն է եղել, թե՞ պայթյուններն են եղել մահվան պատճառը:

Ոստիկանությունը պարզել է , որ հարձակվողը 32 տարեկան տեղաբնակ է` Նորոդին Ամրանի անունով, ով ապօրինի զենք կրելու մեղադրանքով 2008 թվականին քրեական պատասխանատվության էր ենթարկվել:

Դեռեւս հստակ չէ` արդյոք երիտասարդը միայնա՞կ է գործել:

Կատարվածը առայժմ ահաբեկչական գործողություն չի որակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG