Մատչելիության հղումներ

Մինչ երկրի օրենսդիրները երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումներ են անկացնում, որոշ երեխաներ ծնողների հետ հավասար օրվա հացի խնդիրն են լուծում:

«Մի հատ 5 տարեկան երեխա ունեմ, ինքն ա մեզի պահում: Միասին գալիս մուրացկանություն ենք անում», - ասաց ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը: Իսկ հնգամյա աղջիկը մեզ ասաց, որ մանկապարտեզ չի գնում, որովհետեւ «մանկապարտեզի շորիկներ» չունի:

Երեխայի մոր խոսքով` հավաքարարի աշխատանք գտնելու համար շատ դռներ է թակել, բայց մշտական գրանցում չունենալու պատճառով որեւէ տեղ չի կարողանում աշխատել:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, Հայաստանում ծայրահեղ աղքատ են բնակչության 3 տոկոսը, մինչեւ 18 տարեկան բոլոր երեխաների՝ 41,4 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ` 3,7 տոկոսը: ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանն, ով նաեւ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ասաց, թե որպեսզի Հայաստանում վերանան աղքատության հետեւանքով երեխայի իրավունքի խախտման դեպքերը, հարկավոր է շուրջ 212 մլրդ դրամ:

«Մենք այդքան գումար չունենք: Կամ պետք է 106 մլրդ դրամ գումար, որն ուղղակի պետք է բաժանվի բոլոր աղքատներին», - ասաց Բաղդասարյանը:

«Ընտանեկան նպաստի սիմվոլիկ գումարը չի կարող աղաքատությունը վերացնելու լուծում համարվել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշանը:

ԱԺ-ի 4 հանձնաժողովները փաստորեն այսօրվա քննարկուների արդյունքում պետք է առանձնացնեն երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին ուղղված քայլերը եւ 2012 թվականին մշակել դրանց իրականացման ճանապարհները: Իսկ Անահիտ Բախշյանն այսօրվա միջոցառումը համարեց հերթական իմիտացիան:

XS
SM
MD
LG