Մատչելիության հղումներ

Վլադիմիր Ժիրինովսկին նախագահի թեկնածու է առաջադրվել


Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այսօր առաջադրվել է նախագահի թեկնածու: Իր կուսակիցների առջեւ ելույթ ունենալով` Ժիրինովսկին հայտարարել է, որ համաձայն չէ խորհրդարանական ընտրությունների հայտարարված արդյունքների հետ, սակայն հրաժարվել է միանալ նաեւ ընդդիմության հանրահավաքներին:

Մարտի 4-ին նշանակված նախագահական ընտրություններում ավելի վաղ իրենց թեկնածությունն են առաջադրել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: Առաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաեւ ընդդիմադիր Էդուարդ Լիմոնովը եւ գործարար Միխայիլ Պրոխորովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG