Մատչելիության հղումներ

Բիձինա Իվանիշվիլին ներկայացրել է «Վրացական երազանք» շարժումը


Վրաստանի ամենահարուստ բնակիչ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին երեկ երեկոյան Թբիլիսիում ներկայացրել է իր ղեկավարած նորաստեղծ շարժումը, որը կրում է «Վրացական երազանք» անվանումը։

Հազարավոր կողմնակիցների առջեւ հնչեցրած իր ծրագրային ճառում Իվանիշվիլին խստորեն քննադատել է երկրի իշխանություններին` նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին գլխավորությամբ։

«Մեր շարժումը ստեղծվել է որպես հանրությանը միավորող մի ուժ, որի նպատակն է ազդել քաղաքական ու տնտեսական գործընթացների վրա, իրականություն դարձնել հասարակական վերահսկողության գաղափարը։ Մեր շարժման վերջնական նպատակը միասնական ուժերով ազատ ընտրությունների անցկացմանը հասնելն է», - հայտարարել է Իվանիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG