Մատչելիության հղումներ

Մերձդնեստրի ԿԸՀ-ն հետաձգեց ընտրությունների արդյունքների հրապարակումը


Մերձդնեստրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հայտարարել է, որ դեկտեմբերի 11-ին անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակի չորեքշաբթի օրը։

Հանձնաժողովի նախագահ Պյոտր Դենիսենկոն ասել է, որ հանձնաժողովը «շատ բողոքներ է ստացել ընտրողներից եւ թեկնածուներից»։

Ավելի վաղ նախատեսված էր, որ հանձնաժողովը նախնական արդյունքները հրապարակելու է այսօր։

Exit poll-ի արդյունքները վկայում են, որ չճանաչված հանրապետության գործող նախագահ Իգոր Սմիրնովին չի հաջողվել ստանալ ընտրողների քվեների 50 տոկոսից ավելին, ինչը կապահովեր նրա վերընտրվելը առաջին փուլում։

Ինքը Սմիրնովը կոչ է արել չեղյալ հայտարարել ընտրությունները` պնդելով, որ քվեարկության ընթացքում տեղ են գտել բազմաթիվ խախտումներ։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Մերձդնեստրի ընտրություններում Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածուն չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Կամինսկին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG