Մատչելիության հղումներ

logo-print

Դալայ Լամա. «Բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները»


Դալայ Լաման Պրահայում կայացած քննարկման ժամանակ, 11-ը դեկտեմբերի, 2011թ.

Դալայ Լաման Պրահայում կայացած քննարկման ժամանակ, 11-ը դեկտեմբերի, 2011թ.

Տիբեթի հոգեւոր առաջնորդ Դալայ Լաման Չեխիայի մայրաքաղաք կատարած եռօրյա այցի շրջանակներում Կարլովի համալսարանի արվեստի եւ փիլիսոփայության ֆակուլտետում կիրակի օրը հանդիպեց ուսանողների հետ։

Հանդիպմանը ներկա էին նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները, Հարվարդի համալսարանի դասախոս, նախկինում՝ Չինաստանի քաղբանտարկյալ Ջիանլի Յանգը։

Դալայ Լաման Պրահայում է Չեխիայի թավշյա հեղափոխության առաջնորդ, Չեխիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Վացլավ Հավելի հրավերով։

Պատահական չեն ընտրվել Պրահա Դալայ Լամայի այցի օրերը։ Տիբեթի հոգեւոր առաջնորդը «Ասիայում մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը» խորագրով քննարկմանը մասնակցելու Վացլավ Հավելի առաջարկն ընդունել է` նկատի ունենալով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 10-ը 61 տարի առաջ պաշտոնապես հռչակել է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։

Դալայ Լաման իր խոսքում մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությանն անդրադառնալով` ընդգծեց անհատ - ընտանիք - հասարակություն - պետություն շղթան եւ անդրադարձավ ասիական շատ երկրների, մասնավորապես` Չինաստանի իշխանությունների գործելաոճին։

«Մենք յոթ միլիարդ մարդկային էակներ ենք։ Մենք ունենք մեկ ընդհանուր տուն, բայց կապույտ թռչունը մեկն է։ Եթե յոթ միլիարդ մարդուց յուրաքանչյուրը խնդրի, ցանկանա, պահանջի երջանիկ կյանք ու դժվարությունների հաղթահարում, բոլոր մարդիկ կլինեն երջանիկ։ Բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները», - ընդգծեց նա։

Պրահայի համալսարանի ուսանողները Տիբեթի հոգեւոր առաջնորդի խոսքը հաճախ էին ընդհատում բուռն ծափահարություններով, հախուռն, պոռթկուն ծիծաղով արձագանքում նրա կատակներին։

Մարդկանց իրավահավասարության վերաբերյալ իր խոսքի մի հատվածում Դալայ Լաման հայտարարեց. - «Եթե ինչ-որ մեկը Մարսից է, մենք կասենք՝ «այո, դուք այլ մոլորակից եք»։

Դալայ Լաման ընդգծեց, որ երբ բոլորը հասկանան, որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները, յուրաքանչյուրը կլինի անհատապես երջանիկ, եւ յուրաքանչյուրը կարող է պատասխանատվություն ունենալ այդ հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG