Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը մեկնեց Ղարաբաղ


Երկուշաբթի առավոտյան երկօրյա աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ է մեկնել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում են ‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանը, Գագիկ Գեւորգյանը եւ Արմեն Մարտիրոսյանը:

Ստեփանակերտում Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Պատվիրակության անդամները կայցելեն Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղբայրական գերեզմանին:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վաղը երեկոյան Սամվել Նիկոյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG