Մատչելիության հղումներ

Այսօր հանձնվելու են Նոբելյան մրցանակները


Օսլոյում եւ Ստոկհոլմում այսօր հանձնելու են այս տարվա Նոբելյան մրցանակները:

Խաղաղության նոբելյան մրցանակը, որին այս տարի արժանացել են երեք կին` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլինը, լիբերացի իրավապաշտպան Լեյմա Գբավին եւ եմենցի ակտիվիստ Թավակուլ Կարմանը, կհանձնվի Օսլոյում:

Նրանցից յուրաքանչյուրը կստանա ոսկե մեդալ եւ 10 միլիոն շվեդական կրոնի (մոտ 1.5 միլիոն դոլար) դրամական պարգեւի մեկ երրորդը:

Իսկ Ստոկհոլմում այսօր իրենց մրցանակները ստանան այս տարվա Նոբերլյան մրցանակի դափնեկիրները բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության եւ տնտեսագիտության ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG